Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը այսօր Մոսկվայում բացել են «Վոստոչնի» նոր երկաթուղային կայարան միջքաղաքային գնացքների համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կայարանը հնարավորություն կտա այն ուղևորներին, ովքեր ժամանում են Մոսկվա, ավելի արագ հասնելու իրենց անհրաժեշտ վայրը, բացման ժամանակ ասել է Սոբյանինը:
Նա նշել է, որ սա մոսկվացիների համար նույնպես կարևոր տրանսպորտային հանգույց է, որը լրացուցիչ հնարավորություններ է տալիս և բեռնաթափում Մոսկվայի կենտրոնը:







