Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում առաջինն է գրանցել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը, ասված է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Երկիրը նաև դարձել է պատրաստուկի օգտագործումը հաստատած 17-րդ երկիրը աշխարհում:
Գրանցումն իրականացվել է որպես արագացված ընթացակարգի մի մաս՝ առանց պետության տարածքում լրացուցիչ կլինիկական փորձարկումների: