Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում առաջինը գրանցեց «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայում առաջինն է գրանցել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը, ասված է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:

Երկիրը նաև դարձել է պատրաստուկի օգտագործումը հաստատած 17-րդ երկիրը աշխարհում:

Գրանցումն իրականացվել է որպես արագացված ընթացակարգի մի մաս՝ առանց պետության տարածքում լրացուցիչ կլինիկական փորձարկումների: