ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է զարգացող երկրներին 100 մլրդ դոլար հատկացնել կլիմայի պահպանման համար

217

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն առաջարկել է զարգացող երկրներին տարեկան հատկացնել 100 միլիարդ դոլար՝ կլիմայի փոփոխությունը կանխելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է երեքշաբթի մամլո ասուլիսում։

Գուտերեշը նաև նշել է, որ անհրաժեշտ է ամբողջությամբ հրաժարվել ածխային էլեկտրակայաններից մինչև 2040 թվականը և վերջ դնել հանածո վառելիքի, ինչպես նաև մթնոլորտն աղտոտող արդյունաբերական ոլորտների սուբսիդավորմանը: