Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը գտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարծես կոչ է անում մահմեդականներին հանցագործություններ կատարել: Այսպես է նա իր Telegram ալիքում մեկնաբանել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրատարակմանը աջակցելու Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը:
«Մակրոնը պետք է իմանա, որ մարգարեի ծաղրանկարները ցավալիորեն են ընկալվում հավատացյալների կողմից: Եվ իր գործողություններով, ընդհակառակը, նա բոցավառում է կրակը և չի մարում, ինչպես պետք է աներ ցանկացած խելամիտ ղեկավար, ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Կադիրովի, իր հայտարարություններով Մակրոնը մարդկանց դրդում է ահաբեկչության: