Հունվարի 6-ին Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակումից հետո նոր զարգացումներ են գրանցվել:
Փենսիլվանիա նահանգում ձերբակալվել է Դոնալդ Թրամփի աջակիցներից մեկը՝ 22-ամյա Ռայլի Ջուն Ուիլյամսը, որը կասկածվում է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակից նոթբուքի կամ կոշտ սկավառակի գողության համար:
Այժմ իրավապահները հետաքննություն են սկսել՝ պարզելու՝ արդյոք ճիշտ է այն վարկածը, որ աղջիկը գողացել է սարքը Կապիտոլիումի գրոհի ժամանակ ու փորձել այն վաճառել ռուսական հետախուզությանը: