Թուրքիայի և Հունաստանի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Նիկոս Դենդիասը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ են վարել։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունից աղբյուրը:
«Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն այսօր զանգահարեց մեր նախարարին՝ պարոն Մևլութ Չավուշօղլուին, Թուրքիային մաղթեց դիմակայել երկրի տարբեր հատվածներում բռնկված անտառային հրդեհներին և անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու [Աթենքի] պատրաստակամություն հայտնեց: Պարոն նախարարը [Չավուշօղլուն] շնորհակալություն հայտնեց Դենդիասին», հայտնել է գործակալության զրուցակիցը:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տվյալներով՝ հրդեհների զոհերի թիվը երեքն է, տուժել է 183 մարդ: