Հյուսիսային Կորեան ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը

ԿԺԴՀ-ն ճանաչել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը․ հայտնել է Դոնեցկի ղեկավար Դենիս Պուշիլինը։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջազգային կարգավիճակը և պետականությունը շարունակում են ամրապնդվել, սա մեր դիվանագիտության հերթական հաղթանակն է»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։

Պուշիլինի խոսքով՝ այս որոշումը հիմք կդառնա հարաբերությունների հետագա զարգացման համար, այդ թվում՝ տնտեսական ոլորտում, իսկ գործընկերությունը կմեծացնի ձեռնարկությունների համար առևտրի աշխարհագրությունը։

«Մենք երախտապարտ ենք ԿԺԴՀ-ի ժողովրդին Դոնբասի ժողովրդին նման նշանակալի աջակցության համար», — ասել է նա։

Ճանաչման մասին տեղեկությունը հաստատել են նաև Մոսկվայում ԿԺԴՀ-ի դեսպանատանը։

Ավելի վաղ Սիրիան հայտարարել էր Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու որոշման մասին: