Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին խնդրում է արձագանքել երկխոսության վերսկսման կոչին

Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային խնդրում է արձագանքել երկխոսությունը վերսկսելու Սեուլի կոչին: Այդ մասին հայտարարել է հարավկորեացի դիվանագետ Սունգուն Կիմը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում, հայտնում է ՌԻԱ գործակալությունը:

Հարավային և Հյուսիսային Կորեան հայտարարել էին հարաբերությունների վերականգնման մասին հուլիսի 27-ին և վերաբացել միջկորեական հաղորդակցության գծերը, որոնք խզվել էին 2020 թվականի հունիսին: Սակայն օգոստոսին Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների ֆոնին ԿԺԴՀ-ն կրկին դադարեց պատասխանել զանգերին: