Մինչև 2030 թվականը Կորեայի Հանրապետությունը պլաստիկ թափոնները կկրճատի 60 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը՝ 100 տոկոսով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը:
«Պլաստիկը բնության մեջ քայքայվում է մոտ 450 տարի, իսկ միկրոպլաստիկը սպառնալիք է ոչ միայն ծովային կյանքի, այլև մարդու առողջության համար: Հարավային Կորեան կամրապնդի միջազգային համագործակցությունը` լուծելու օվկիանոսներն աղտոտող պլաստիկ թափոնների խնդիրը», – ընդգծել է նա:
«Մինչև 2030 թվականը Կորեայի Հանրապետությունը նման թափոններ 60%-ով ավելի քիչ կթափի, իսկ դարի կեսերին դա կհասցնի զրոյի», – պետության ղեկավարի խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը: