ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իսրայելական հրթիռահարվածների արդյունքում իր առաջնորդներից մեկի մահվան մասին:
«Մենք հայտարարում ենք նահատակ Բասեմ Իսայի՝ «Իզզեդդին ալ-Քասամ» ջոկատների հրամանատարներից մեկի զոհվելու մասին, որը ղեկավարում էր Գազան», շարժման հաղորդագրությունը հաղորդել է պաղեստինյան Dunya Al Watan ռադիոկայանը:
Ըստ տեղական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, Իսան այսպիսով դարձել է ՀԱՄԱՍ-ի՝ իսրայելական հարձակումների արդյունքում սպանված ամենաբարձրաստիճան առաջնորդը 2014 թվականից ի վեր: Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հայտարարության մեջ, իսրայելական կողմից հրետակոծության արդյունքում Իզեդդին ալ-Քասամ բրիգադների մի քանի այլ ղեկավարներ են սպանվել Իսայի հետ միասին:
Իզեդդին ալ-Քասամի ջոկատները սպառնացել են Իսրայելի իշխանություններին պատրաստվել «գին վճարել» իրենց հրամանատարի մահվան համար:







