ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն իր կառուցվածքում կիբեռոստիկանություն կստեղծի, հայտարարել է փոխնախարար Իգոր Զուբովը:
«Սա մեկ օրվա գործ չէ, շատ ժամանակ կպահանջի, դրա համար անհրաժեշտ են տեխնիկա, գումար և աշխատողների որակավորման փոփոխություն», ասել է նա: Զուբովը շեշտել է, որ այսօր երիտասարդների գիտակցության վրա ազդում են այնպես, որ նրանց վարքը փոխվում է դեպի վատը: Այդ պատճառով այս ոլորտը պահանջում է մեծ ուշադրություն:
ՆԳՆ պետի տեղակալը հավելել է, որ համաճարակի ընթացքում Ռուսաստանում հանցագործությունների ընդհանուր մակարդակը մնացել է նույնը, բայց կիբերհանցագործությունների թիվն աճել է: