Երկուշաբթի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեհաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, Լեհաստանի պատվաստումների ազգային ծրագրի իրականացման պատասխանատու Միխալ Դվորչիկը, պատասխանելով կորոնավիրուսային պատվաստանյութեր արտադրող AstraZeneca-ի հետ պատվաստանյութերի մատակարարման պայմանագիրը չերկարաձգելու մասին Եվրահանձնաժողովի որոշման մասին հարցին, ասել է, որ ընկերությունը ցուցաբերել է անվստահելիություն:
Ըստ Դվորչիկի ՝ «դրա պատճառը ընկերության անվստահելիությունն էր»: «Ծավալներին և առաքման ժամկետներին առնչվող ամենաշատ խնդիրները կապված են եղել AztraZeneca ընկերության հետ», ավելացրել է նա: