Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը շարունակում է օգտագործել գունավոր հեղափոխությունների “կեղտոտ” մեթոդները և աջակցել հակակառավարական ուժերին, այդ թվում՝ Բելառուսում:
Լավրովը պաշտոնական այցով գտնվում է Մինսկում: Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո նա ասել է, որ կան բազմաթիվ փաստեր կոպիտ միջամտության ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ առանձին պետությունների կողմից։
«Նրանք շարունակում են օգտագործել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների կեղտոտ մեթոդները՝ ներառյալ հասարակական կարծիքի շահարկումը, բացահայտ հակակառավարական ուժերին աջակցելը և դրանց արմատականացմանը խթանելը», մեջբերում է նրան ՌԻԱ գործակալությունը:
Լավրովը հավելել է, որ այդ մեթոդների կիրառումը կարելի է նկատել Բելառուսում: Միևնույն ժամանակ, նրա խոսքերով, Մոսկվան և Մինսկը նման միջամտությունից պաշտպանելու ձև ունեն: