Եվրոմիությունը ցույց է տալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացման անկարողություն, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Ռադմանի հետ հանդիպումից հետո:
«Մենք անդրադարձանք Ռուսաստանի Դաշնության և Եվրոմիության հարաբերություններում իրավիճակին: Եվրոմիությունը որպես կառույց պատրաստ չէ Ռուսաստանի հետ բնականոն հարաբերությունների: Այնուամենայնիվ, դա բոլորովին չի խանգարում զարգացնել լավ, արդյունավետ և հավասար հարաբերություններ մեր խորվաթ գործընկերների և ընկերների հետ», ՏԱՍՍ-ը մեջբերում է ՌԴ արտգործնախարարի խոսքերը: