Իսրայելի պաշտպանության բանակը երկուշաբթի օրը հաղորդել է ականապատ մեքենայի կիրառմամբ ահաբեկչության մասին: Դեպքը տեղի է ունեցել Հավարա գյուղում, որտեղ գործում է Սամարիայի տարածաշրջանային բրիգադը, ասված է բանակի պաշտոնական թվիթերյան կայքում տեղադրված բանակային կոմյունիկեում:
Ահաբեկչության արդյունքում զոհեր չկան, նշում է բանակը: Ահաբեկիչը վնասազերծվել է: Մանրամասները ճշտվում են:







