Իժևսկի դպրոցում արյունահեղությունը 7 երեխայի և 6 ուսուցչի կյանք է խլել

33

Անհայտ տղամարդը զենքով մտել է Իժևսկ քաղաքի դպրոցներից մեկը, կրակ է բացել, հետո ինքնասպան եղել։

Հրաձգության հետևանքով Ուդմուրտիայի մայրաքաղաք Իժևսկի Պուշկինի փողոցում գտնվող N88 դպրոցում զոհվել է 13 մարդ, որոնցից 7-ը՝ երեխա, 6-ը՝ մեծահասակ. հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Եվս 14 երեխա և 7 ուսուցիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Սակայն մահացածների և վիրավորների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են։

Կրակ բացած տղամարդն ինքնասպան է եղել։ Նրա ինքնությունը դեռ պարզված չէ: Նրա մոտ որևէ փաստաթուղթ չի հայտնաբերվել: Նա եղել է նացիստական խորհրդանիշներ կրող սև շապիկով, իսկ դեմքը փակված է եղել լեռնադահուկորդի գլխարկ-դիմակով։ 

Հարուցվել է քրեական գործ, ընթանում է քննություն: