ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ից հետո, երբ տեղի կունենա պետության նոր ղեկավարի երդմնակալության արարողությունը, մտադիր է «կյանքը վայելել» Մար-ա-Լագոյի (Ֆլորիդայի նահանգ) իր առանձնատանը:
Տեղափոխությունը ծրագրված է Ջո Բայդենի՝ պաշտոնին անցնելու նախօրեին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նշվում է, որ Թրամփը պատրաստվում է իր հետ այնտեղ տանել Սպիտակ տան որոշ աշխատակիցների: