Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մինչև 2023 թվականը երկիրն ակնկալում է սկսել Սև ծովի հանքավայրից գազի լիարժեք արդյունահանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի մինչև 2023 թվականը հասցնենք սկսել սևծովյան գազի հանքավայրի մշակման առաջին փուլը: Հորատման ոլորտում մեր տեխնիկական հնարավորությունները թույլ տվեցին վերջ տալ արտաքին կախվածությանը [այդ աշխատանքներն իրականացնելիս]», ասել է նա: Էրդողանը հայտնել է, որ հանքավայրերի շահագործումը կնվազեցնի Թուրքիայի կախվածությունը գազի ներկրումից: