Երբ կորոնավիրուսով են վարակվում թուլացած իմունային համակարգ ունեցող մարդիկ, նրանք վարակիչ են մնում ավելի երկար, քան հիվանդների այլ կատեգորիաներ: Այս եզրակացությանն են հանգել ամերիկացի գիտնականները: Մասնավորապես, դա վերաբերում է օնկոլոգիային, այդպիսի պացիենտների մոտ ուժեղ իմունային ճնշող դեղամիջոցների պատճառով վիրուսը երկար ժամանակ կենսունակ է մնում:
Նույնը կարող է վերաբերվել ՄԻԱՎ վարակակիրներին, ովքեր ծանր վիրահատություններ են տարել: Օրգանիզմի պաշտպանական համակարգի լուրջ խանգարումներով հիվանդների այլ խմբեր էլ կան, հաղորդում է «Իզվեստիան»:
Այս կապակցությամբ, փորձագետների կարծիքով, այդպիսի մարդկանց զգուշավորության վերաբերյալ ներկայիս առաջարկությունները պետք է վերանայվեն: