Վերջին հինգ տարիների ընթացքում Թուրքիան 11 անգամ ավելացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Միայն վերջին հինգ տարվա ընթացքում մենք նախաձեռնել ենք մոտավորապես 350 նոր նախագիծ: Բյուջեն կազմում էր 5,5 միլիարդ դոլար, բայց մենք պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը 11 անգամ ավելացրեցինք՝ հասցնելով 60 միլիարդ դոլարի», – Թուրքիայի առաջնորդի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունը: