Էրդողանը հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Պուտինի հետ

143

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում ծրագրում է կապ հաստատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հինգշաբթի օրը Թուրքիայի ղեկավարն ասել է Ադրբեջանից վերադառնալուց հետո:

Մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծրագրում է շուտով բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ:

«Շուտով ես նույնպես կհանդիպեմ Պուտինի հետ», ասել է Թուրքիայի նախագահը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը: Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը դեռ չի հայտարարել այդպիսի հանդիպման ծրագրերը։