Երեքշաբթի, Հուլիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅ ԽՄԲԵՐԳԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՎԻՐՅԱԼԸ. ԼՈՒԻԶԱ ԶԵՅԹԱՂՅԱՆ

18/06/2021
- 18 Հունիսի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ, ԱՐՄԻՆԵ ԲԱԲԱՅԱՆ

Ծննդյան 95-ամյակի առթիվ

«Ո՞վ է դիրիժորի իմ իդեալը. ով կարողանում է քիչ միջոցներով շատ բան ասել: Սա արդեն գիտություն է, որն իր մեջ խտացնում է արվեստագետի տեսողությունը, լսողությունը, կենսափորձը, համերգային փորձը, նրա հոգեւոր ու մտավոր պաշարները»:

Հովհաննես Չեքիջյան

Հայ խմբերգային արվեստի վառ ներկայացուցիչ, խմբավար Լուիզա Զեյթաղյանը ծնվել է 1926 թվականի հունիսի 30-ին Լենինականում (այժմՙ Գյումրի): Փոքրիկ Լուիզայի երաժշտական ճանապարհը սկսվեց հոր ցանկությամբ, որը դստեր համար ձեռք բերեց «Բեկկեր» գերմանական մեխանիզմով խորհրդային արտադրության «Կարմիր հոկտեմբեր» դաշնամուրը: Լենինականում Լուիզան սովորում էր երաժշտական դպրոցում, լավ ձայն ուներ եւ աչքի էր ընկնում իր ունակություններով:

1945 թվականին Լուիզա Զեյթաղյանը ընդունվում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը, հետագայում որդուՙ Աշոտի ծննդյան առիթով ընդհատում է ուսումը, սակայն 1949-1954 թվականներին կրկին ընդունվում եւ ավարտում է կոնսերվատորիայի դիրիժորա-խմբավարական ֆակուլտետը: 1950-ից մինչեւ 1952 թվականը զուգահեռաբար աշխատում է Հայֆիլհարմոնիայի պետական երգչախմբումՙ որպես երգչուհի:

1954-1958 թվականներին աշխատանքի է նշանակվում Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանում, որտեղ աշխատում է մինչեւ 1958 թվականըՙ որպես վոկալ եւ խմբավարական բաժնի վարիչ: Այդ տարիները Լուիզա Զեյթաղյանի համար հանդիսացել են մասնագիտական թրծման, հետաքրքրական իրադարձություններով լի շրջան: Շփվել է ժամանակի ականավոր երաժիշտների եւ կոմպոզիտորների հետ. հիշարժան են նրա հանդիպումները եւ շփումները հատկապես հանճարեղ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, կոմպոզիտորներ Ջեյմս Գյոզալյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, խմբավար եւ դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանի, դիրիժոր Օհան Դուրյանի, խմբավար Էմմա Ծատուրյանի եւ այլոց հետ:

Լենինականում աշխատելու տարիներին զուգահեռաբար ղեկավարել է մի շարք ինքնագործ խմբերՙ Կարմիր բանակի տան երգչախումբը, Ախուրյանի շրջանի կուլտուրայի տան երգի-պարի անսամբլը, Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի երկսեռ երգչախումբը, որը 1957 թվականին Հայաստանի երիտասարդական առաջին փառատոնի դափնեկիր էր դարձել:

Լուիզա Զեյթաղյանը 1958 թվականից տեղափոխվելով Երեւանՙ աշխատել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1958-1980 թթ. հանդիսացել է խմբավարական բաժնի վարիչ, ղեկավարել ուսումնարանի երգչախումբը: Դասավանդում էր նաեւ երգչախմբագիտություն եւ երգչախմբի հետ աշխատելու մեթոդիկա:

1968-1974 թթ. ղեկավարել է նաեւ Միքայել Միրզայանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը:

1970-1977 թթ. Լուիզա Զեյթաղյանն աշխատել է պետական ակադեմիական կապելլայումՙ որպես խմբավար: Նրա խմբավարական ձիրքը եւ պրոֆեսիոնալիզմը բարձր է գնահատվել կապելլայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Չեքիջյանի կողմից, իսկ կապելլայի հետ ունեցած ելույթների մասին բարձր գնահատանք է հնչեցվել մամուլի մի շարք հրապարակումներում:

1967-ից մինչեւ 1982 թվականները ղեկավարել է Հանրապետական Լուսաշխի տան երկսեռ երգչախումբը: Այդ ժամանակահատվածում նրա ջանքերով ինքնագործ երգչախումբը ձեռք է բերել բարձր պրոֆեսիոնալ մակարդակ: Երգչախումբը բեղուն համերգային գործունեություն է իրականացրել ոչ միայն Հայաստանում, այլեւ պատվով է դրսեւորել իրեն նախկին ԽՍՀՄ մի շարք քաղաքներում, ինչպես նաեւ արտերկրում:

1980 թվականին Լուսաշխի տան երգչախումբը հյուրընկալել է Չեխոսլովակիայի Լիբերեց քաղաքից ժամանած «Եշտեդ» երգչախմբին, որը հանդես են եկել Համամիութենական առաջին փառատոնի շրջանակներում: 1982 թվականին կայացել է երգչախմբի պատասխան այցը Չեխոսլովակիա. հիշարժան են երգչախմբի ելույթները Պրահայում, Բռնո, Օլոմոուց, Լիբերեց քաղաքներում եւ «Բարձր տատրաներ» լեռնային հանգստավայրում: Չեխական մամուլն այս իրադարձությանն արձագանքել է «Երեւանցի երգիչները Լիբերեցում» դրվատալից հոդվածով:

Լուիզա Զեյթաղյանի ղեկավարությամբ գրեթե բոլոր երգչախմբերը մշտապես արժանացել են տարատեսակ մրցույթ-ստուգատեսների, փառատոների բարձր պարգեւների եւ պատվոգրերի:

Լինելով նաեւ խորաթափանց մանկավարժՙ Լուիզա Զեյթաղյանը գիտակցում էր մեթոդական աշխատանքների դերը ապագա սերունդների մասնագիտական դաստիարակության հարցում եւ իր լուման ներդրեց նաեւ այս կարեւոր գործումՙ հեղինակելով մի շարք մեթոդական ձեռնարկներ ապագա խմբավարների համար:

Լուիզա Զեյթաղյանի ուսանողներից շատերն այսօր պահանջված եւ գործող խմբավարներ են ինչպես Հայաստանի մի շարք ուսումնական հաստատություններում եւ երգչախմբերում, այնպես էլ հայրենիքի սահմաններից դուրս: Նրա ուսանողներն են եղել դիրիժոր Գեւորգ Մուրադյանը, երգիչ եւ դիրիժոր Մկրտիչ Բաբաջանյանը, խմբավարներ Մարիկա Եդիգարյանը, Լյուբա Հովհաննիսյանը, Սարգիս Դեմիրճյանը, Արթուր Հակոբյանը, Նոնա Հակոբյանը, Նունե Մելիքսեթյանը, Բաբկեն եւ Անահիտ Մխիթարյանները եւ ուրիշներ: Նրանք չափազանց ջերմ ու անմիջական հուշեր, ինչպես նաեւ երախտագիտության անգնահատելի զգացում ունեն իրենց անփոխարինելի ուսուցչի նկատմամբ:

Պատմում են, որ Լուիզա Զեյթաղյանը, որպես իսկական գյումրեցի, նաեւ յուրահատուկ հումորի տեր կին էր: Չափազանց ամուր եւ ուժեղ բնավորություն ուներ, միեւնույն ժամանակ ամեն մի գործի մեջ հոգի էր դնում, արագաշարժ էր եւ բոլոր գործերում շնորհալի: Կարուձեւի հրաշալի վարպետ էր, ուսանողները եւ դուստրը հիշում են տարբեր առիթներով նրա կարած հագուստները: Լավ գործում էր, համեղ պատրաստում ու թխում:

Նրա տանը երգչախմբի անդամների եւ ուսանողների հետ միասին մշտապես խնջույքներ էին կազմակերպվում, որտեղ անպակաս էին կատակային ոճով երգերը, հումորը, անմիջական շփումը: Դստերՙ Նունեի հիշողություններում վառ են դրվագները, երբ ուսանողներին իր տուն էր հրավիրում եւ իր խոհարարական հմտություններն օգտագործելովՙ դասերից հետո հաճախ հյուրասիրում ու նաեւ զբաղվում էր նրանց ինքնակրթության եւ ընդհանուր դաստիարակության հարցերով: Հաճախ էր միացնում ձայնապնակներ, որից հետո քննարկում էր լսած ստեղծագործությունը, որպեսզի ուսանողներն ավելի շատ ճանաչեն դասական երաժշտությունը, գեղարվեստական գրականություն էր առաջարկում ընթերցանության համար, իսկ դստերը նույնիսկ հանձնարարում էր ուսանողներին ուղեկցել պատկերասրահներ, ցուցահանդեսներ: Կարելի է փաստելՙ Լուիզա Զեյթաղյանն իր ուսանողների համար ոչ միայն նեղ մասնագիտական դասատու էր, այլեւ երաժշտության աշխարհի մեծ ծովում մի հուսալի փարոս, որն օգնում էր նոր կայացող երաժիշտներին կողմնորոշվել, ձեւավորել լայն աշխարհահայացք եւ բարձր ճաշակ, զգալ եւ կախարդվել երաժշտության հմայքով:

Մեծ է եղել Լուիզա Զեյթաղյանի դերը նաեւ իր որդու դստերՙ թոռնուհի Արմինե Բաբայանի մասնագիտական կյանքում: Դեռ վաղ հասակից տատիկը նրա լավ ընկերն էր, նրան մասնակից էր դարձնում երգչախմբային փորձերին: Թոռնուհու խոսքերովՙ նա միշտ ասում էր. «Լա՛վ նայիր, թե որտեղ եմ ես աշխատում: Կգա այն օրը, երբ դու էլ այս դռները կբացես, եւ որտեղ իմ անունը տասՙ այնտեղ քեզ կժպտան»: Եվ իրոք, սրանք մարգարեական խոսքեր եղան թոռնուհուՙ Արմինեի համար, որն իր մասնագիտական կյանքը եւս կապեց խմբավարական արվեստի հետ եւ ցայսօր պատվով շարունակում է վաստակաշատ տատիկի գործը…

Նախորդ գրառումը

ԱՆԿԱՐԵԼԻ ՆԱՄԱԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆԻՆ

Հաջորդ գրառումը

Էրդողանը հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Պուտինի հետ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

Էրդողանը հայտարարել է, որ շուտով հանդիպելու է Պուտինի հետ

Լրահոս

Առգրավված կենդանիները ճանաչվել են որպես իրեղեն ապացույց. ՔԿ

07/07/2026

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում...

Մեր աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և քաղաքական դրդապատճառներով հետապնդվող բոլոր անձանց. «Հայաստան» դաշինք

07/07/2026

«Հայաստան» դաշինքի հայտարարություն է տարածել. «Հայաստան» դաշինքը դատապարտում է բացահայտ քաղաքական հաշվեհարդարի շրջանակներում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը,...

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026

Այս մուրաբան պատրաստել եմ հայկական ծիրանից։ Ծիրանները խորհրդանշում են Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները։ Անցյալ ամսվա ընտրություններում հայերի մեծամասնությունը քվեարկեց ԵՄ-ի...

Այս գործողությունները նպատակ ունեն հետևողականորեն չեզոքացնելու և փաստացի գլխատելու ընդդիմությանը. հայտարարություն

06/07/2026

Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են այսօրվա իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, ինչպես...

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են. փաստաբան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքները շատ ծիծաղելի և աբսուրդային են՝ խարդախության օժանդակություն և փողերի լվացման օժանդակություն, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան...

Գագիկ Ծառուկյանի տան խուզարկությունն այս պահին մոտենում է ավարտին. նրան պատկանող կենդանիները քնեցվել են. Տոնոյան

06/07/2026

Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիները քնեցվել են և տեղափոխվել այլ վայր, լրագրողներին հայտնեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ ՒԻվետա Տոնոյանը։ «Ես, իհարկե,...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական