Եվրամիության երկրները չեն կարող միջոց գտնել համարժեքորեն արձագանքելու այն տեղեկատվությանը, որ Միացյալ Նահանգների և Դանիայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են եվրոպացի քաղաքական գործիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ո՛չ Շվեդիան, ո՛չ Նորվեգիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Գերմանիան չէին կարող չնկատել, որ ամերիկա-դանիական դուետը իրենց հետ ոչ այնքան պարկեշտ բան է արել: Բայց վիրավորված երկրները դեռ չեն պարզել՝ ինչպես ձևակերպել իրենց հայցը», ասել է նա:
Զախարովան շեշտել է, որ մասնավորապես, Դանիան, հարևան Շվեդիան և Նորվեգիան չեն հայտարարել դանիացի դիվանագետների արտաքսման կամ այլ միջոցառումների մասին, այլ «քնքշորեն պահանջել են» բացատրություններ Կոպենհագենից: