Եվրոպան իր համար 2 մլրդ չափաբաժին պատվաստանյութ է ապահովել

 «Մենք հաստատեցինք Moderna պատվաստանյութը՝ Եվրոպայում [Pfizer-ից հետո] երկրորդ պատվաստանյութը: Մեր պայմանագիրը նախատեսված է 80 միլիոն չափաբաժնի համար` լրացուցիչ 80 միլիոն գնելու տարբերակով», — ասված է հայտարարության մեջ:

«Եվրոպան իր համար ընդհանուր առմամբ պոտենցիալ 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ է ապահովել, ինչն ավելի քան  բավական է բոլորիս մատակարարելու համար», — ասել է նա: