ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միջազգային հանրությունից ներողություն է խնդրել Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի՝ կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման համար։
«Կարծում եմ, որ չպետք է ներողություն խնդրեմ, բայց ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ ԱՄՆ-ը դուրս եկավ Փարիզի համաձայնագրից նախորդ վարչակազմի օրոք», – ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Գլազգոյում կլիմայի հարցով համաժողովի ժամանակ (COP26): Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ գործակալությունը։
COP26 համաժողովը Գլազգոյում կտևի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը: Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է ջերմոցային արտանետումների կրճատման և ածխածնային չեզոքության հասնելու հարցերի վերաբերյալ մի շարք փաստաթղթեր ընդունել։