Դոնեցկն ու Լուգանսկը ՌԴ ԶՈւ-ի աջակցությամբ անցել են հակահարձակման

Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ժողովրդական աշխարհազորայինները հակահարձակում են սկսել ռուսական զորքերի կրակային աջակցությամբ. հայտարարել է ՌԴ ՊՆ խոսնակ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով, ԴԼԺՀ մարտիկներին հաջողվել է հետ մղել ագրեսիան և ճեղքել Ուկրաինայի Զինված ուժերի շերտավոր և լավ զինված պաշտպանության առաջնագիծը։ Մասնավորապես, Վոլնովախայի մոտ խմբավորումը առաջ է շարժվել երեք կիլոմետր, իսկ Շչաստիա քաղաքի մոտ գտնվող կազմավորումները՝ մեկուկես։

«Հետախուզական տվյալները ցույց են տալիս, որ Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումներ և զինծառայողներ զանգվածաբար լքում են իրենց դիրքերը՝ թողնելով զենքերը։ Ուկրաինայի զինված ուժերի այն ստորաբաժանումների դիրքերը, որոնք վայր են դրել զենքերը, հարվածների չեն ենթարկվում»,- ասել է նա։