ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը փորձել է եռակողմ հանդիպում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, բայց դա անհնար է եղել: Ըստ ՏԱՍՍ-ի, այս մասին նա ասել է Բրյուսելում ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին հասնելուց հետո:
«Քանի որ [Հայաստանի և Ադրբեջանի] երկու նախարարներն էլ խոսեցին ինձ հետ, մենք փորձեցինք եռակողմ կապ հաստատել՝ Եվրոմիություն, Հայաստան և Ադրբեջան: Դա անհնար էր, այնպես որ ես երկու նախարարների հետ կհանդիպեմ առանձին-առանձին», – ասել է Բորելը։