ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մտադիր է վերջ դնել արտասահմանում իր քաղաքացիների ձերբակալությունների պրակտիկային, որոնք, ըստ Վաշինգտոնի, իրականացվում են քաղաքական նպատակներով:
«Ինչ վերաբերում է Իրանում ձերբակալված մեր քաղաքացիներին, մենք ամեն առիթի դեպքում բարձրացնում ենք այդ հարցը: Ինձ համար չկա ավելի մեծ գերակայություն, քան կամայական կերպով ձերբակալված ամերիկացիների, ամերիկացի պատանդների տուն վերադարձը Միացյալ Նահանգներ, և դա վերաբերում է բոլոր երկրներին», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Նա հերքել է ԱՄՆ-ի ու Իրանի միջև բանտարկյալների փոխանակման շուրջ համաձայնություն ձեռք բերելու մասին հաղորդագրությունները, գրում է ՏԱՍՍ-ը: