Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Դանիան հրաժարվեց օգտագործել J&J պատրաստուկը

Դանիայի առողջապահական մարմինը որոշում է կայացրել հրաժարվել Johnson & Johnson (J&J) պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստումներից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Երկրի առողջապահության նախարար Մագնուս Հյունիկեն այս մասին տեղեկացրել է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներին: Որոշումն ընդունվել է այդ պատրաստուկով պատվաստումներից հետո «անսովոր թրոմբոզի» առաջացման դեպքերի հետ կապված:

Ըստ աղբյուրի, պատվաստանյութը կհանվի հանիրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրից: