Ռուսաստանը համոզված է, որ Բելառուսի ճակատագիրը պետք է որոշի բացառապես այդ հանրապետության ժողովուրդն ու նրա օրինական ներկայացուցիչները: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Հարևան պետությունների ներքին գործերին արտաքին միջամտությունը երեկ չի սկսվել: Բավական է հիշել 2014-ի փետրվարին Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ Ուկրաինայում իրականացված պետական հեղաշրջումն ու իշխանության զինված բռնագրավումը: Անցյալ տարի նրանք փորձեցին գունավոր հեղափոխության նմանատիպ սցենար կիրառել Բելառուսում», – ընդգծել է Լավրովը: