Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել»,- ասված է Նախագահի գրասնյակի տարածած հայտարարության մեջ: