ԱՄՆ-ը հետագա գործողությունների կդիմի, եթե Իրաքում և Սիրիայում շարունակվեն սպառնալիքները կամ հարձակումները ամերիկյան զորքերի դեմ: Այս մասին ասվում է Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենի ՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում, որը տարածել է ամերիկացի առաջնորդի մամուլի ծառայությունը:
Ըստ Բայդենի, ինքը հունիսի 27-ին Իրաքի և Սիրիայի սահմանային տարածքներում ուժի կիրառման թույլտվություն է տվել՝ «զսպելու Իրանին և իրանամետ զինված խմբավորումներին ամերիկյան օբյեկտների և անձնակազմի դեմ հետագա հարվածներ հասցնելու կամ աջակցելու գործում»:
Ինչպես երկուշաբթի օրը հաղորդել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, ԱՄՆ օդային հարվածների արդյունքում ոչնչացվել են իրաքյան շիա «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» զինված խմբավորման յոթ մարտիկներ: Բացի դրանից, ըստ սիրիական SANA լրատվական գործակալության, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածներից մեկի արդյունքում երեխա է զոհվել, երեք մարդ վիրավորվել է: