ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է իր նոր վարչակազմում առաջադրել նախարարի պաշտոնների թեկնածուներ՝ հաշվի առնելով գենդերային հավասարության և տարբեր ռասաների ներկայացուցիչների հավասարության սկզբունքները: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ հայտարարությունը նա արել է մամլո ասուլիսում:
Քաղաքական գործչին հարցրել են, արդյոք նա պատրաստ է խոստանալ, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության և Պենտագոնի ղեկավարները նրա վարչակազմում կլինեն աֆրոամերիկացիներ:
Բայդենը հրաժարվել է խոստանալ: Միևնույն ժամանակ, նա հավաստիացրել է, որ «դա կլինի ռասայի, գույնի, սեռի առումով նախարարների ամենաբազմազան կաբինետը»: