ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են այնպիսի միջազգային հարցերի, ինչպիսիք են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը, տնտեսությունը և կլիմայական պայմանները: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Վաշինգտոնի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Վերջինս ընդգծել է, որ մեկուկես ժամ տևած հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարներն անկեղծ են եղել, սակայն միմյանց հարգանքով են վերաբերվել: Զրույցի ընթացքում Բայդենը կարևորել է կլիմայի փոփոխության դեմ պայքարը և դրա համար կառուցողական միջոցների ձեռնարկումը:
Միևնույն ժամանակ, ըստ Bloomberg- ի, Սպիտակ տան ղեկավարը զրույցում ընդգծել է «ԱՄՆ-ի հիասթափությունը այն փաստից, որ Պեկինը դեռ լրջություն չի ցուցաբերել ամերիկացի պաշտոնյաների հետ շփման մեջ»: