ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս ունի, որ իր մասնակցությամբ G7-ի և ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովները ազդանշան կուղարկեն Ռուսաստանին և Չինաստանին Արևմուտքի միասնության մասին: Ամերիկացի առաջնորդն այս մասին չորեքշաբթի ասել է Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուս ռազմաբազայում՝ Եվրոպա թռչելուց առաջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հարցին, թե որն է ուղևորության նպատակները, Բայդենն ասել է. «Դաշինքի ամրապնդումը: Պուտինին և Չինաստանին հասկացնելը, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները շատ մոտ են»:
Բայդենը սկսել է որպես ԱՄՆ վարչակազմի ղեկավար իր առաջին արտասահմանյան ուղևորությունը: Նախատեսվում է նրա մասնակցությունը Մեծ Բրիտանիայում կայանալիք G7 գագաթաժողովին: Դրանից հետո նա թռչելու է Բելգիայի մայրաքաղաք ՝ Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի հանդիպմանը: Այնուհետև Բրյուսելում տեղի կունենա ԱՄՆ-ԵՄ գագաթաժողով: Բայդենի շրջագայությունը կեզրափակվի հունիսի 16-ին Ժնևում Պուտինի հետ երկկողմ հանդիպմամբ: