Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար COVID-19-ի պատվաստանյութերի վաղ հասանելիությունը երաշխավորված չէ:
Սպասվում է, որ պատվաստանյութը Ասիա-Խաղաղօվկիանոսյան երկրներ կսկսի ժամանել միայն 2021-ի կեսերին կամ վերջին:
“Անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութերի մշակումը մի բան է, իսկ դրանք բավարար քանակությամբ արտադրելն ու բոլորին հասցնելը՝ մեկ այլ բան”, ասել է ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին, հաղորդում է news.ru-ն։