Աֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Թալիբանի կառավարությունը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երկուշաբթի հաղորդել է Khaama Press գործակալությունը:
«Միջազգային հանրությունը պետք է փոխգործակցի ներկայիս կառավարության հետ, այլ ոչ թե օտարացնի աֆղան ժողովրդին: Օգնեք <…> և ճանաչեք այն», – մեջբերում է գործակալությունը քաղաքական գործչի խոսքերը:
Ղանիի խոսքով, ճանաչելով թալիբների կաբինետը, միջազգային կառույցները կօգնեն Աֆղանստանին:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա. Եթե Աֆղանստանը ցանկանում է բարգավաճում և խաղաղություն, ապա պետք չէ երկրում պահպանել թշնամանք, ինչպես դա եղել է երկրում վերջին քսան տարիների ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ: