Աշխարհում սեպտեմբերի 21-ի դրությամբ կորոնավիրուսային վարակի ախտորոշված դեպքերի թիվը 229,081,792 է, ասվում է Ամերիկյան Ջոնս Հոպկինսի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:
4,700,015 մարդ մահացել է COVID-19-ի հետևանքներից: Հիվանդության ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, ինչպես նաև Բրազիլիայում:
ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ վարակվածների և մահացածների թվով։ Այնտեղ հայտնաբերվել է 42,287,755 COVID-19-ով վարակված մարդ:
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի բարդություններից մահացածների թիվը հասել է 676,059 մարդու: Ցուցանիշը գերազանցել է 1918-1919 թվականներին իսպանական գրիպի համաճարակի զոհերի թիվը: