ԱՄՆ-ը Moderna ամերիկյան ընկերության կորոնավիրուսի պատվաստանյութի գրեթե 2 միլիոն չափաբաժին է ուղարկել Ուկրաինա: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Պատվաստանյութը տրամադրվել է այն ծրագրի շրջանակներում, որի մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը`միջազգային COVAX մեխանիզմի միջոցով այլ երկրներ ամերիկյան պատվաստանյութեր ուղարկելու և ուղղակիորեն որպես կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի աջակցության շրջանակներում:
Բացի դրանից, աղբյուրի համաձայն, հանգստյան օրերին Բանգլադեշ կուղարկվի 3,5 միլիոն չափաբաժին Moderna պատվաստանյութ: