ԱՄՆ-ն ներգրավված չէ Նաթանզի օբյեկտում տեղի ունեցած միջադեպում, որտեղ վթար էր տեղի ունեցել էլեկտրաբաշխման ցանցում: Այդ մասին գրում է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
«Մենք տեղյակ ենք Նաթանզի հարստացման օբյեկտում տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդագրություններին: ԱՄՆ-ն դրա հետ կապ չունի, մենք պատճառների վերաբերյալ ենթադրություններին ավելացնելու բան չունենք», ասել է պաշտոնյան: