ԱՄՆ նոր վարչակազմը հայտարարել է COVID-19-ի տարածման դեմ պայքարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակներում բազմակողմանի համագործակցության պատրաստակամության մասին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:
«ԱՄՆ կառավարությունը շեշտել է իր նոր նվիրվածությունը ԱՀԿ-ի հետ ընդլայնված ներգրավվածությանը և բազմակողմ համագործակցությանը՝ COVID-19-ի դեմ գլոբալ պայքարի և, ընդհանուր առմամբ, արտակարգ իրավիճակների նախապատրաստման հարցում», ասել է նա:
Իր հերթին, ԱՀԿ գլխավոր տնօրենը շնորհակալություն է հայտնել Սպիտակ տանը՝ կազմակերպությանը ԱՄՆ-ի անդամակցությունը պահպանելու որոշման համար, հաղորդում է news.ru-ն: