Միացյալ Նահանգները և Չինաստանը չեն քննարկում Հյուսթոնում (Տեխաս նահանգ) և Չենդուում ավելի վաղ փակված գլխավոր հյուպատոսությունների վերաբացման հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Դին Լիբերմանը։
«Մինչև հանդիպման սկիզբը մենք քննարկում ենք օրակարգային տարբեր հարցեր, բայց կարող եմ վստահեցնել, որ հյուպատոսությունների աշխատանքի վերսկսումը թեմաների մեջ չի եղել»,- ասել է խորհրդի ներկայացուցիչը։
Վաշինգտոնը 2020 թվականի հուլիսին Պեկինից պահանջեց փակել Հյուսթոնում իր գլխավոր հյուպատոսությունը՝ «ամերիկյան տեխնոլոգիաների գողության», ուսանողների փոխանակման համակարգերի «անպատշաճ օգտագործման», ինչպես նաև աշխատակիցների «դիվանագիտության ստանդարտ պրակտիկայի հետ անհամատեղելի վարքագծի» պատճառով։ Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը նույն ամսին հայտարարեց «հայելային հակաքայլի»՝ Չենդուում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության փակման մասին։