Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄՆ-ը շարունակում է մնալ միջուկային սպառնալիքի ամենամեծ աղբյուրը. ՉԺՀ ՊՆ

ԱՄՆ-ը շարունակում է մնալ աշխարհում միջուկային սպառնալիքի ամենամեծ աղբյուրը, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Ու Ցյանը՝ մեկնաբանելով Չինաստանի ռազմական հզորության վերաբերյալ Պենտագոնի զեկույցը։

«Վերջին տարիներին ԱՄՆ-ը արագացրել է ռազմական հզորության զարգացումը միջուկային, տիեզերական և կիբեռոլորտներում, ինչպես նաև գերձայնային տեխնոլոգիաների ոլորտում, նրանք դուրս են եկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագրից և Հակահրթիռային պաշտպանության համակարգերի սահմանափակման մասին պայմանագրից», – ասել է Ու Ցյանը։

Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները տիրապետում է աշխարհի ամենամեծ միջուկային ներուժին՝ միևնույն ժամանակ շարունակելով մեծացնել այն և իջեցնելով միջուկային շեմը, հայտնում է ՌԻԱ գործակալությունը։