ԱՄՆ վարչակազմը նպատակ ունի փակել Գուանտանամոյի հատուկ բանտը: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Մենք կարծում ենք, որ այն պետք է փակվի, դա անկասկած նպատակ է, դա այն է, ինչի վրա մենք մեր ուշադրությունը կենտրոնացնելու ենք առաջիկա ամիսներին», ասել է Բլինկենը:
Ավելի վաղ Սպիտակ տունը հաստատել էր Գուանտանամոյի հատուկ բանտը փակելու նախագահ Ջո Բայդենի ծրագրերը: Բանտը գտնվում է Կուբայի Գուանտանամո ծովածոցում ԱՄՆ վարձակալած ռազմածովային բազայի վրա 1903 թվականից: