ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի հասել իր նպատակներին առաջիկա տասնամյակների ընթացքում աշխարհում հնարավոր հակամարտությունների համար զինված ուժերի մարտական պատրաստության բարձրացման հարցում: Այդպիսի եզրակացություն է արվում ԱՄՆ կառավարության հաշվետվության գրասենյակի զեկույցում, հաղորդում է Military Times-ը:
Զեկույցի հեղինակների խոսքերով, զորքերի մարտական պատրաստությունը անձնակազմի և ռազմատեխնիկական վերազինման տեսանկյունից 2017-ից մինչև 2019 թվականն ընկած ժամանակահատվածում բարձրացվել է միայն ցամաքային զորքերում, իսկ ռազմածովային ուժերում այն սկսել է անկում ապրել։ Բացի դրանից, հանձնարարված խնդիրները չեն կատարվել ավիացիայի, տիեզերական և կիբեռնետիկական ուժերի կողմից: