Վաշինգտոնի համալսարանի գիտնականները ստեղծել են միջոց, որը պաշտպանում է մարդկային բջիջները նոր տեսակի կորոնավիրուսով վարակվելուց, հաղորդում է Science-ը։ Մշակումը հիմնված է սպիտակուցային միացությունների վրա, որոնք իրենց պաշտպանիչ գործողություններում ամենաարդյունավետն են հարուցիչի դեմ և վեց անգամ գերազանցում են SARS-CoV-2-ը չեզոքացնող առավել հայտնի հակամարմիններին:
Այսպես, պարզվեց, որ COVID-19-ի դեմ պայքարում ամենաարդյունավետը LCB1 սպիտակուցային մոլեկուլն է: Կորոնավիրուսի S-սպիտակուցներին (սպիտակուց-«փշերին») կապվելու նրա ունակությունը ստուգվել է՝ օգտագործելով կրիոէլեկտրոնային մանրադիտակ: Ներկայումս մասնագետները LCB1-ի փորձարկումներ են իրականցնում կրծողների շրջանում: