Կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի քանակն աշխարհում երրորդ շաբաթն անընդմեջ նվազում է: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Արդեն երրորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի նոր դեպքերի քանակը նվազում է», – ասել է նա՝ հավելելով, որ «սա հուսադրող նորություն է», որը «ցույց է տալիս, որ վիրուսը հնարավոր է վերահսկել նույնիսկ նոր շտամների ի հայտ գալու պայմաններում»: Սա ենթադրում է, որ, շարունակելով հակավիրուսային միջոցների ձեռնարկումը, հնարավոր կլինի կանխել վարակի տարածումը, հայտարարել է ԱՀԿ ղեկավարը, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։