Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Hye Combinator – Սփյուռքահայերի նոր նախաձեռնությունը՝ հայկական տեխնոլոգիական համայնքը զարգացնելու համար. B24.am

08/04/2021
- Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սփյուռքահայ գործարարների նախաձեռնությամբ ստեղծվել է Hye Combinator (Հայ Կոմբինատոր) մենթորական հարթակը, որը միտում ունի միավորել ՏՏ ոլորտի հայ գործարարներին և խթանել տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանում։ Նախագծի մասնակից երկու կողմերը՝ մենթորները և ձեռներեցները հնարավորություն կստանան հաղորդակցվել և համագործակցել միմյանց հետ։ Մենթորները, ովքեր Միացյալ նահանգներում բնակվող փորձառու մասնագետներ են տարբեր ոլորտներում, ուղիղ կապի մեջ կլինեն ձեռներեցների հետ և կօգնեն նրանց
մասնագիտական խորհուրդներով։

Հայ Կոմբինատորը սկսել են երկու սփյուռքահայ գործարարներ. Nicholas Cabraloff-ը՝ ներդրումային վերլուծաբան Whale Rock Capital Management (Վեյլ Ռոք Քեփիթալ Մենեջմենթ) ընկերությունում և Chris Abkarians-ը՝ համահիմնադիր Juno (Ջունո) ֆինթեք ընկերությունում։ Ե՛վ Նիքոլասը, և՛ Քրիսը Հարվարդ Բիզնես Դպրոցի շրջանավարտներ են։

Քրիս Աբկարիանսը նշում է. «Մենք արդեն երկար ժամանակ է ինչ կապի մեջ ենք Միացյալ Նահանգներում գտնվող մի շարք հայ ձեռներեցների հետ և տեսնում ենք, որ շատերը
հետաքրքիր նախաձեռնություններ են սկսել, սակայն տեղյակ չեն միմյանց մասին։ Այդպիսով մտահաղացում առաջացավ ստեղծել մի կապող հարթակ, որտեղ հաջողություն գրանցած անձիք կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Իսկ հետագայում մտածեցինք նաև ընդգրկել սկսնակ գործարարներին և կապել նրանց մասնագետների հետ»։

Նիքոլաս Քաբրալոֆը նշում է. «Մենթորի հետ անհատական շփումը արդյունավետ է, բայց էլ ավելի արդյունավետ է, երբ հնարավոր է միաժամանակ տասնյակ մենթորների կարծիքներ լսել։ Այս պատճառով, նախագիծը իրականացնելու համար մենք ընտրել ենք Slack (Սլեք) պլատֆորմը»։

Սլեքում կան առանձնացված խմբեր ըստ թեմաների, ինչպիսիք են օրինակ՝ Ֆինանսավորումներ, Վաճառք և Մարքեթինգ, Ռազմավարություններ, Իրավաբանական Հարցեր, Մարդկային Ռեսուրսներ և այլն։

Ներկա պահին Հայ Կոմբինատորին են միացել ավելին քան 25 մենթորներ, իսկ սկսնակ գործարարների թիվը գնալով ավելանում է։

Հայ Կոմբինատորը ամբողջովին անվճար է։ Դիմելու համար անհրաժեշտ է այցելել գլխավոր կայք և լրացնել հայտը։ Հարկավոր է նշել դիմորդի անունը, linkedin հղումը, և կարճ բնութագիր բիզնեսի մասին։ Ընկերությունը կամ ստարտափը պետք է տեխնոլոգիական բնույթի լինի։ Խրախուսվում է, որ դիմորդները անցած լինեն գաղափարի փուլը։ Այն անձիք ովքեր ցանկանում են դառնալ մենթոր, կարող են գրել նամակ հետևյալ էլ. հասցեին ՝ info@hyecombinator.com

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արմեն Սարգսյանը «փափուկ բարձ է դրել» նախարարի գլխի տակ․ աղմկահարույց օրենքի ճակատագիրը՝ անհայտ․ «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

AstraZeneca-ի 24 հազար դեղաչափը սպառելն է ավելի կարևոր, թե՞ քաղաքացիների առողջությունն ու կյանքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանում մեկ շնչին ընկնող պետական պարտքը հասել է 4700 ԱՄՆ դոլարի. Վահե Դավթյան

26/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք բանակցությունները ՌԴ-ի հետ՝ Հայաստանն Ադրբեջանին և Թուրքիային կապող երկաթուղիների վերականգնման շուրջ. Խուդաթյան

03/02/2026
Նորություններ

Ցածր աճ` առանց զարգացման. ՔՊ կառավարության կատարողականը միջազգային ինդեքսների պրիզմայով. Արմեն Մարտիրոսյան

17/01/2026
Նորություններ

Թափոնների նվազեցումից՝ վերականգնվող տնտեսություն․ ՀՀ-ում 3 տարի ուսումնասիրել եւ սովորել են՝ ինչպես զարգացնել «շրջանաձեւ տնտեսությունը»

08/12/2025
Հաջորդ գրառումը

AstraZeneca-ի 24 հազար դեղաչափը սպառելն է ավելի կարևոր, թե՞ քաղաքացիների առողջությունն ու կյանքը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
Նորություններ

Վարժ հայերենով վարժանքները Հայաստանի ու Արցախի նկատմամբ. Հակոբ Բադալյան

09/05/2026

Նկատելի է, թե ինչպես է գործող իշխանությունը փորձում օգտագործել «վարժ հայերենի» հանգամանքը, այն դարձնելով Նիկոլ Փաշինյանի «համեմատական առավելությունը» ընդդիմության ուժերի...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական