Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

2023-ին կապիտալի ներհոսքը 40 %-ով նվազել է

2023թ. տնտեսությունը շարունակել է լավ արդյունքներ ցուցադրել։ ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով արտահանական պահանջարկի եւ շինարարության, տուրիզմի, տեղեկատվական եւ հաղորդակցային ծառայությունների երկնիշ աճի ֆոնին. նշվել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նոր զեկույցում։

Կապիտալի զուտ ներհոսքը 2023թ. նվազել է մոտ 40 տոկոսով՝ 2022թ. համեմատ, բայց այդ ցուցանիշը էապես բարձր էր, քան 2021թ.։

Գնաճը հիմնականում մոտ է զրոյին մեկ տարվա ընթացքում եւ թույլ է տվել Կենտրոնական բանկին զգուշորեն իջեցնել հաշվեդրույքը։